REGNUM. Ադրբեջանա–թուրքական ռազմավարական համագործակցություն
Տարածաշրջան
Հոկտեմբերի 25-26–ըԱդրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության առաջին հանդիպումը կկայանա Իզմիր քաղաքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցությամբ։
Ըստ թուրքական «ZAMAN» թերթի ՝ հանդիպմանը մասնակցելու են երկու երկրների արտաքին գործերի, էներգետիկայի, տրանսպորտի, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարները։ Նախատեսված հանդիպումից առաջ Ալիևն ու Էրդողանը կմասնակցեն Իզմիրում նավթավերամշակման գործարանի բացմանը, որը կապահովի Petkim նավթաքիմիական համալիրի հումքը, իսկ այդ գործարանի 51% բաժնեմասը պատկանում է Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությանը։
Բացի այդ, Իզմիրում վերջիններս մասնակցելու են Հեյդար Ալիևի անվան վարժարանի բացմանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru