Ատոմակայանի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել
Վերջին լուրեր
Այսօր առավոտյան ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի Հայաստանի Ատոմակայանի մոտակայքով հոսող Հրազդան գետի ներքին ջրանցքում կա տղամարդու դիակ, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին Երևանի Օհանով փողոցի թիվ 30 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 1949 թ. ծնված Ռուբեն Հովհաննեսի Եղիազարյանի դին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)