Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին. վրաց պատրիարք
Տարածաշրջան
Վրաստանի հոգևոր առաջնորդ պատրիարք Իլյա II-ը Թիֆլիսում տեղի ունեցած Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալաշուքուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանել և պատկանելու է Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է Anspress լրատվական գործակալությունը:
Պատրիարքը նշել է. «Ես երբեք չեմ համակերպվի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Սակայն հուսով եմ, որ, ի վերջո, կհաղթի արդարությունը: Ինչպես Աբխազիան և Օսեթիան Վրաստանի հողերն են, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին»:
Նա նաև ավելացրել է, որ Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի այցը ցույց է տալիս բարեկամական հարաբերությունները վրացիների և ադրբեջանցիների միջև:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան