Միխայիլ Սաակաշվիլին շնորհավորել է հայ առաքելական եկեղեցուն Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Տարածաշրջան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է հայտարարություն, որով շնորհավորել է հայ առաքելական եկեղեցուն Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Apsny. ge լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ նշված է. «Շնորհավորում եմ հայ առաքելական եկեղեցուն Սուրբ Ծնունդի կապակցությամբ, որը նշվում է հունվարի 6-ին: Բազմազանությունն այն անկյունաքարն է, որի վրա հիմնված է մեր կառավարության ուժը: Երկրի վերածննդի և նրա ժողովրդավարական զարգացման մեջ իրենց ներդրումն ունեն Վրաստանում ապրող էթնիկ հայերը: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել այն մեծ վաստակը, որը արտահայտվում է մեր երկու ժողովուրդների համակեցության մեջ, և որը պատկանում է հայ առաքելական եկեղեցուն»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան