Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստն ու հեռացավ դատարանի դահլիճից
Իրավունք
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստն ընդհատվեց. Իգոր Սարգսյանի պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց նիստը և հեռանացավ դատարանի դահլիճից։
Փաստաբանների դժգոհության պատճառն այն էր, որ դատական նիստն ընթանում էր առանց մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանի ներկայության։ Պաշտպան Հովսեփ Սարգսյանը դատարանին նախապես էր հայտնել, որ երկրում չէ և չի կարող մասնակցել դատական նիստին։
Փաստաբանների խոսքով առանց պաշտպանի ներկայության դատական նիստի անցկացումը խախտում է Հրայր սարկավագ Հակոբյանի իրավունքները։
«Ես չեմ կարող մասնակցել մի նիստի, որի ժամանակ խախտվում են մեղադրյալներից մեկի իրավունքները»,–ասաց Սիմոնյանն ու հեռացավ դատարանի դահլիճից։ Դատավորը 5 րոպեով ընդմիջեց նիստը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստը։
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 18 անձ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)