Հույս ունեմ, որ արդար դատաքննությունն ամեն ինչ կպարզի․ Աղվան Արշակյան
Իրավունք
Դատարանը քննում է նաև Աղվան Արշակյանի խափանման միջոցը։
Աղվան Արշակյանի փաստաբանը դատավորին դիմեց՝ վարչական հսկողություն խափանման միջնորդության կիրառումը, որը ուղղակիորեն կապված է նրա կյանքի և առողջության հետ։
«Այս իրավիճակն առավել ծանր լինել չի կարող։ Սա առանցքային է անձի կյանքի համար»,- ասաց փաստաբանը։
«Վստահ եմ ՝ արդար դատաքննությունը վերջում ամեն ինչ կպարզի։ Միակ հարցը՝ առողջական վիճակս է։ Փաստագրված, արձանագրված է, թե այս ընթացքում որքանով է վատթարացել առողջական վիճակս։ Հույս ունեմ, որ արդար դատաքննությունն ամեն ինչ կպարզի և ամեն ինչ կդնի իր տեղը»,- ասաց Աղվան Արշակյանը։
Դատավորն ընդհատեց՝ ասելով, որ ստացել է առողջական վիճակի մասին բոլոր փաստաթղթերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանները տեղեկացրել էին, որ դատարանը բավարարել էր փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Նարե Հոնարչյանի միջնորդությունը և քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանք։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)