Հովիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրգործը քննող նոր դատավորի անունը հայտնի է
Իրավունք
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործն օգոստոսի 19-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։
Նշենք, որ գործով առաջին դատական նիստին՝ օգոստոսի 14-ին, դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց։
Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով։ Այս գործը հարուցվել է դեռ 2018 թվականին և դատարան մտել միայն 7 տարի անց։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)