Երիտասարդի գլուխն ավտոմեքենայի դռան ապակու տակ թողած անձը հարցաքննվել և ազատ է արձակվել
Իրավունք
Երիտասարդի գլուխն ավտոմեքենայի դռան ապակու տակ թողած անձը հայտնաբերվել և հարցաքննվել է, այնուհետև ազատ արձակվել է Euromedia24-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ շուրջ 10 օր առաջ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երիտասարդի գլուխը սեղմվել էր ավտոմեքենայի դռան ապակու տակ։ Նման տեսարաններ վերջին շրջանում տարածվում են TikTok հարթակում, դիտումներ հավաքելու նպատակով։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում, իսկ կատարող անձը արդեն հայտնաբերվել և հարցաքննվել է։ Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասով՝ ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)