Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով․ փաստաբան
Իրավունք
Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով ու գործը կուղարկվի դատարան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Բա՜, տղե՛րք, այս «կնամեծար» ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով ու գործը կուղարկվի դատարան»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 16-ին Քասախ համայնքում բողոքի ակցիայի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել Ոստիկանության ծառայող Ալեքսանդր Ազարյանի և 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին միջև։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Աշտարակի խճուղում Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն