ԲԴԽ-ն հերքում է վարչական դատարանի դատավորների բերման ենթարկելու կամ ձերբակալելու մասին լուրերը
Իրավունք
ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ, հետևաբար միմյանց հրապարակումներն արտատպելու և չճշտված տեղեկություններ տարածելու իմաստ չկա», – գրել է Խաչատրյանը։
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում իրականացվել են խուզարկություններ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ փաստաբան։ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել», – նշել են ՀԿԿ-ից։
Լրատվամիջոցներում ավելի վաղ հաղորդվել էր, որ քննչական գործողություններ են կատարվել Վարչական դատարանի դատավորներ Անի Չիլինգարյանի, Մհեր Պետրոսյանի և Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)