Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա 

Երևանի նախկին քաղաքապետն օտարել է մի քանի դպրոցի հողատարածքներ․ 16 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետը և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը, Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 185 հանրակրթական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողատարածքից 1939 քմ մակերեսով հողամասն առանձնացրել են, բաժանել մի քանի գույքային միավորների և ձևական աճուրդների միջոցով օտարել իրենց հետ փոխկապակցված անձանց, որից հետո ձևական առուվաճառքի և նվիրատվության պայմանագրերի հիման վրա այդ հողատարածքները դարձրել իրենցը կամ իրենց մերձավորներինը՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին։ Այնուհետև, վերջիններս մի շարք անձանց օժանդակությամբ փողերի լվացման եղանակով օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված  առանձնապես խոշոր չափերով գույքերը:

Բացի այդ, Երևանի նախկին քաղաքապետը, մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 16 հատուկ դպրոցի զբաղեցրած հողատարածքից 3.693 քմ մակերեսով հողամասը, թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած հողատարածքից 575 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև նույն ուսումնական հաստատության օգտագործմանը հանձնված հողատարածքից 863 քմ մակերեսով հողամասն առանձնացրել և ձևական աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմ անձանց, որից հետո փողերի լվացման եղանակով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված  առանձնապես խոշոր չափերով գույքը:

Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը) (4 դրվագ), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը), ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացումը), Ա․Ս․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը), Ա․Ս․-ի, Հ․Մ․-ի, Կ․Ու․-ի, Ս․Ռ․-ի, Տ․Ս․-ի, Լ․Հ․-ի, Ա․Բ․-ի, Ս․Կ․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա․Ճ․-ի, Կ․Ն․-ի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը), Լ․Ա․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը), Ա․Ի․-ի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (փողերի լվացումը) (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) և Ս․Ի․-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (փողերի լվացմանն օժանդակելը) (2 դրվագ)։

Հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը, երեքի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, երեքի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և գրավը, երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, բացակայելու արգելքը և գրավը։

16 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելԱրսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենՓաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներին
Ամենադիտված