Միքայել Սրբազանի պաշտպաններն արդարացում են պահանջում. «Փաստինֆո»
Իրավունք
Գործ չունենք զուտ իրավական գործընթացի հետ, հակառակը՝ ականատեսն ենք քաղաքական անթաքույց հետապնդման։ Քրեական գործի նպատակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իր մտքերի համար պատժելն է, իսկ խոսքը՝ լռեցնելը։ Պետությունն իր ողջ գործիքակազմով՝ իրավական, քաղաքական՝ ներգրավված է այս պատժիչ գործընթացում։ Այս մասին եզրափակիչ ելույթում ասաց Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի անդամ Ռոման Ահարոնյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ընթանում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։
Գործը, հիշեցնենք, ավարտական փուլում է։ Դատարանն ընդամենը 20 օրում ավարտել է հիմնական դատալսումների փուլը և այժմ գտնվում է եզրափակիչ ելույթների փուլում։ Հանրային մեղադրողը նախորդ դատական նիստում միջնորդել է մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում։ Պաշտպանության կողմն արդարացում է պահանջում։ Նախորդ նիստում եզրափակչ ելույթ է ունեցել պաշտպան Երեմ Սարգսյանը, իսկ այսօր նախատեսված է մյուս պաշտպանների եզրափակիչ ելույթները։
Պաշտպան Ռոման Ահարոնյանը եզրափակիչ ելույթում ընդգծեց՝ դատական համակարգը չպետք է կախյալ լինի քաղաքական իշխանությունից, իշխանավորներն անցողիկ են, մինչդեռ, դատական ակտերը, որոնք տարածվում են պետության անունից, մնայուն են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)