Ոստիկանությունը՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին
Իրավունք
Այս գիշեր Փարաքարում իսկական ամերիկյան մարտաֆիլմ է եղել։ Պարեկային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱՄՆ-ում դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա գրպաններում հայտնաբերվել են երեք փոքր փաթեթավորված փոշենման զանգվածներ։ Բացի այդ, Maserati մակնիշի, 01 WM 808 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևորի ձեռքում եղած պայուսակից հայտնաբերվել է զենք։ Վերջինս փորձել է փախչել և ճանապարհին գցել պայուսակը։
Մկրտիչ Մկրտչյանը տեղում ձերբակալվել է և տեղափոխվել Էջմիածնի ՁՊՎ, իսկ մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ։ Նրան ուղեկցող անձը ներկայում հետախուզվում է։
ՆԳՆ-ից հաստատում են տեղեկությունը՝ նշելով, որ ուղևորը դուրս է եկել մեքենայից և փախուստի դիմել՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած ատրճանակը և փոշենման զանգված պարունակող իրերը։ Միաժամանակ գերատեսչությունը շրջանցում է տարածված տեղեկատվությունը և հայտարարում, որ Մկրտիչ Մկրտչյանի անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)