Ճիշտ կերեք բանան. ինչպես կարող է միրգը օգնել բարձր արյան ճնշման դեպքում «Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Դինամո» Թրամփի մարդիկ Մոսկվա են տանում Ուկրաինայի պատերազմի դադարեցման առաջարկ Axios. ԱՄՆ-ը մշակում է Մերձավոր Արևելքում հետպատերազմյան գործողությունների ծրագիր Նրանց աղքատությունը հաստատ չի սպառնում. անվանվել են ամենահարուստ կենդանակերպի նշանները Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի Դուբայ Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է 

Դատավորի օգնականը պահանջել է 350.000 դրամ. քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել է

Իրավունք

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականը, հիշյալ դատարանում քննվող քաղաքացիական գործով պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հայցվորների օգտին բարենպաստ վճիռ կայացնելու, այն է՝ նույն մարզի բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3 հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու համար, 2025 թվականի մարտի 10-ին անձամբ պահանջել է 350.000 ՀՀ դրամ գումար, սակայն հայցվորները չեն համաձայնել նշված չափով գումար տալու առաջարկին, ուստի քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը մերժվել է։ 

Դրանից հետո հայցվորները կրկին կապ են հաստատել դատավորի օգնականի հետ և համաձայնություն տվել ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու և նշված հողամասերի նկատմամբ վաղեմության հիմքով համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու համար գումար տալու առաջարկին։ 

Արդյունքում՝ դատավորի օգնականը, հայցվորների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, 2025 թվականի ապրիլի 10-ին հանդիպել է վերջիններիս հետ և նրանցից ստացել  350.000 ՀՀ դրամ: 

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար դատավորի օգնականին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել 2.000.000 ՀՀ դրամ գրավը, պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակելու արգելքը: Իսկ հայցվորներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 

 Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճիշտ կերեք բանան. ինչպես կարող է միրգը օգնել բարձր արյան ճնշման դեպքում «Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Դինամո» Թրամփի մարդիկ Մոսկվա են տանում Ուկրաինայի պատերազմի դադարեցման առաջարկ Axios. ԱՄՆ-ը մշակում է Մերձավոր Արևելքում հետպատերազմյան գործողությունների ծրագիր Նրանց աղքատությունը հաստատ չի սպառնում. անվանվել են ամենահարուստ կենդանակերպի նշանները Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն ԱՄՆ-ը կարող է դադարեցնել որոշ երկրների հետ իրականացվող առևտուրը․ Թրամփ Լեհաստանում լրացուցիչ զենիթահրթիռային գունդ է ձևավորվել Գևորգ Պապոյանը կմեկնի ԴուբայՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղելՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների ժամկետները Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հայաստանն ընտրության հնարավորություն չունի․ կորցրել ենք ինքնուրույն խաղացողի դերը․ Մելիք-ՇահնազարյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բոսնիա և Հերցեգովինայում աշակերտուհին դանակահարել է երկու աղջկա․ Klix Օդանավակայանում ինքնաթիռը գետնավարման ընթացքում հարվածել է սյանը. ՀնդկաստանԵրկրաշարժ է գրանցվել ՎրաստանումԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահին Փրկարարների համար կարևոր փոփոխություններ են սպասվում․ Արփինե Սարգսյանը մանրամասներ է հայտնել Ասում են՝ վրան դրեք, մնացեք Տիգրանաշենում. ի՞նչ, թատրոն են ուզում նայել. ԽաչատրյանԹրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ) Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը, որն ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրությամբ է համեմված. Արման Աբովյան Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումիցԱպելյացիայից հետո Հաջարին վերադարձրել են Մոնակոյի Գրան պրիի երրորդ տեղը«Առանց TRIPP-ի Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Թրամփի ուղի» ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ՄկրտչյանԱԺ փոխխոսնակը երիտասարդներին հորդորել է իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանըՀանքարդյունաբերական ընկերության կողմից պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԳիտնականները ուղեղի ազդանշաններում հայտնաբերել են բառերի «հետքերը» Հայաստանի անվտանգությունն՝ առանց 102-րդ ռազմաբազայի՞․ հարցում՝ Երևանում Բաքվի բանտում հայ գերիների խաչերն այրել են. Իրանի ռեժիմի տապալումը մոտ է․ ՆեթանյահուՖրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվը
Ամենադիտված