Վաղը Շենգավիթի դատարանում կշարունակվի 18 արդարների դատավարությունը․ «Սրբազան պայքար»
Իրավունք
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16։00-ին Շենգավիթի դատարանում կշարունակվի 18 արդարների դատավարությունը։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» շարժման ֆեյսբուքյան էջը։
«Արդարադատության ակնկալիք չունենք։ Բայց հաղթանակի՝ այո։ Նույնիսկ վստահություն։ Որովհետև ուշ թե շուտ արդարությունը վերականգնվելու է։ Որովհետև Հաղթանակն այլընտրանք չունի։
Կհանդիպենք վաղը, ժամը 16։00-ին Շենգավիթի դատարանի դիմաց (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1)»,– ասված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)