Հրայր սարկավագ Հակոբյանը կմնա ազատության մեջ
Իրավունք
Հրայր սարկավագ Հակոբյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Քիչ առաջ նման որոշում կայացրեց Առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Մասնակի բավարարելով հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունները՝ դատարանը որոշեց Հրայր սարկավագի նկատմամբ ընտրված խափանման միջոցներից ուժի մեջ թողնել բացակայելու արգելքն ու վերացնել վարչական հսկողությունը։
Հիշեցնենք` Հրայր սարկավագ Հակոբյանը հունիսին 26-ին 2 ամսով կալանավորվեց «հեղաշրջման գործով»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)