«Քասախի գործը» հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան․ փաստաբան
Իրավունք
Լրագրող Մերի Մանուկյանին կարմիր բերետավոր Ա.Ազարյանի կողմից հարվածելու վերաբերյալ քրեական գործը («Քասախի գործը») հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան և մակագրվել դատավոր Արմեն Վարոսյանին (Չարենցավանի նստավայր)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հիշեցնեմ, որ Ա.Ազարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները բռնություն գործադրելով չարաշահելը), որը նախատեսում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Առաջին դատական նիստի օրը դեռ պարզ չէ»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)