Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց
Իրավունք
Կենտրոնի դատարանում ընթանում են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը։
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը հանվեց։ «Մեր ընտանեկան կյանքի ռիթմը խաթարվել է, ոչ մի տեղ չենք ճամփորդում, կինս է խնդրել, որ միջնորդենք»,- ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորներին արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով