Ռուսաստանում հայազգի տղամարդ է ձերբակալվել Բաստրիկինի ընտանիքի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար
Իրավունք
ՌԴ Օրեխովո-Զուևոյում ձերբակալվել է Ալեքսանդր Բաստրիկինի ընտանիքի հասցեին սպառնալիքներ հնչեցրած ներգաղթյալին, հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Ոստիկանությունը հայտնաբերել է 46-ամյա Մուշեղ Մեժլումովիչ Ալկամյանին, որը ծնունդով Ադրբեջանից է և անկարգություն է իրականացրել ավտոբուսում։ Նշվում է, որ նա անպարկեշտ սպառնալիքներ է հնչեցրել ուղևորների հասցեին և սպառնացել է «բռնաբարել» ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հարազատներին։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և ատելության կամ թշնամանքի հրահրման հոդվածներով։ Նա այժմ կալանքի տակ է։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով