Ավտոմեքենայում մի տոպրակ «Կրիստալ» է հայտնաբերվել
Իրավունք
ՆԳՆ-ից հայտնում են․
«Սեպտեմբերի 15-ին՝ գիշերվա ժամը 02։20-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արտաշատի խճուղում ձերբակալել և ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել երևանցի երկու երիտասարդի, երկուսն էլ 29 տարեկան, և տաքսու 57-ամյա վարորդին:
Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգվածով տոպրակ, մյուսի մոտ գաղտնի փականով դանակ կար:
Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։
Սեպտեմբերի 17-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենան: Սրահի հետնամասում հայտնաբերվել է «Կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված տոպրակ։
Նախաքննությունը շարունակվում է»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով