59-ամյա տղամարդը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է ոստիկանություն
Իրավունք
Բացատրական աշխատանքի շնորհիվ 59-ամյա տղամարդը ապօրինի պահվող հրացանը ներկայացրել է Տաշիրի բաժին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 24-ին Լեռնահովիտ գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը բաժին է բերել ապօրինի պահվող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել