Կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյունի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ Այս մասին հայտնում են Քննչական կոմկտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
4 քաղաքացի հոսպիտալացվել է։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել