Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվել Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից Ֆրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել 

Ջալալ Հարությունյանը կազատազրկվի. Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

Իրավունք

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը կազատազրկվի։ Վճռաբեկ դատարանը հրապարկել է որոշումը, որով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել է։

Բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի մեղադրական վերդիկտը, 2025 թվականի փետրվարի 7-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշումը՝ կայացնելով արդարացման դատական ակտ, կամ բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել վարույթի ելքի վրա կամ խաթարել արդարադատության բուն էությունը։

Հիշեցնենք, որ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Վերաքննիչն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Քրեական օրենսգրքի 550 հոդվածը վերաբերում է զինվորական պաշտոնեական անփութությանը, հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։

Ավելի հստակ. դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի ուղղությամբ՝ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում «Ցորի» զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։ Ըստ իրավապահների՝ Ջալալ Հարությունյանի սխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Զոհված զինծառայողների ծնողները պնդում էին, որ Ջալալ Հարությունյանը չարաշահում էր իրավունքը՝ փորձելով գործը ձգձել մինչև կլրանար վաղեմության ժամկետն ու ինքը կազատվեր պատիժը կրելուց։ Վաղեմության Ժամկետը լրանում է մի քանի օրից՝ հոկտեմբերի 12-ին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Ամենադիտված