Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպումից հետո կայցելեն տարածաշրջան
Տարածաշրջան
Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո, որը տեղի կունենա հունվարի վերջին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ժոկ Ֆորը:
«Հունվարի վերջին նախարարների հետ հանդիպումից հետո մենք կշարունակենք մեր պարբերական այցերը տարածաշրջան, որպեսզի քննարկենք հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցությունները»,- նշել է Ժակ Ֆորը:
Հանդիպման ձևաչափի մասին համանախագահը հայտնել է, որ հնարավոր է՝ հանդիպումը տեղի ունենա նախարարների և համանախագահների միջև, սակայն ձևաչափը պետք է որոշեն հենց նախարարները:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև հանդիպումը տեղի կունենա հունվարի 28-ին Փարիզում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան