Տղամարդը որդու հետ խաղալիս սալտո է արել և տեղում մահացել (տեսանյութ)
ԱյլԲրազիլիայում 39-ամյա տղամարդը մահացել է իր 11-ամյա որդու հետ խաղալու ժամանակ ակրոբատիկ հնարք կատարելուց հետո, հաղորդում է Metropoles-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին Գոյանիա քաղաքում։ Ռոնիվոն Ալմեյդա դա Սիլվան, որդու հետ խաղալիս, փորձել է սալտո անել՝ նստարանի վրա բարձրանալով։
Մեկ անհաջող փորձից հետո նա նորից է կատարել, բայց ընկել է գետնին և ստացել գլխուղեղի տրավմատիկ վնասվածք։ Ընկնելու հետևանքով տղամարդը սրտի կանգ է ունեցել և տեղում մահացել։ Դժբախտ դեպքը ֆիքսվել է տեսախցիկներով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)