Ավստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանը
Աշխարհ
Ուկրաինայում կայուն խաղաղությունը հնարավոր է միայն նրա լիակատար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեպքում։ Այս մասին հայտարարել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ Ռայզինգերը, փոխանցում է Gazeta-ն։
Նա ընդգծել է, որ ամուր խաղաղությունը պետք է լինի արդար և հարատև։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է այնպես անել, որ Կիևը ինքնապաշտպանության հնարավորություն ունենա, ինչպես նաև ավերված քաղաքները վերականգնելու հնարավորություն և «քաղաքացիների համար խաղաղ կյանքի հեռանկարներ»:
Եվրոպական երկրները չեն ցանկանում ապրել մի աշխարհում, որտեղ գործում է միայն «ուժեղագույնի իրավունքը»։ «Այդ պատճառով Ավստրիան հանդես է գալիս բացառապես «իրավունքի ուժի» օգտին», - հավելել է Մայնլ Ռայզինգերը:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան