Մոտ ժամանակներս «լավ լուր» է սպասվում․ Վենս
ԱՄՆ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մոտ ժամանակներս «լավ լուր» է կանխատեսել Ուկրաինայի վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը «մշտական հիասթափության» աղբյուր էր ամբողջ Սպիտակ տան համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իսկապես կարծում էր, որ այդ ճգնաժամի լուծումը շատ հեշտ կլինի։
«Ինչ էլ որ լինի, մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Բայց դեռ չենք հասել վերջնագծին: Հույս կա, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այս ուղղությամբ լավ նորություններ կլինեն», - հավելել է փոխնախագահը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)