ԱՄՆ-ը Կարիբյան ծովում նոր հարված է հասցրել նավին՝ սպանվել է չորս մարդ
ԱՄՆ
ԱՄՆ զինված ուժերը Կարիբյան ծովում իրականացրել են հերթական ռազմական հարվածը՝ թմրանյութերի տեղափոխման մեջ կասկածվող նավի վրա։ Պենտագոնի տեղեկություններով՝ գործողությունը իրականացվել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի ցուցումով, իսկ ԱՄՆ Հարավային հրամանատարությունը հայտարարել է, որ նավը տեղափոխում էր թմրանյութեր և գործում էր միջազգային ջրերում։ Հարվածի արդյունքում սպանվել է նավում գտնվող չորս տղամարդ։
Դեպքը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Թրամփի վարչակազմը բախվում է աճող քննադատության՝ սեպտեմբերի 2-ի միջադեպից հետո, երբ իբր նույն թիրախը երկու անգամ էր հարվածի ենթարկվել։ Կոնգրեսի հանձնաժողովները հետաքննում են գործողությունների օրինականությունը, ինչի ֆոնին Սպիտակ տունը հերքում է, որ երկրորդ հարվածը հանձնարարել է Հեգսեթը։ Իրավապաշտպանները պնդում են, որ անզեն կամ արդեն վտանգազերծված անձանց թիրախավորումը կարող է համարվել արտադատական սպանություն։
Միջադեպը տեղի է ունենում այն պահին, երբ ԱՄՆ-ը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Վենեսուելայի ափերի մոտ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ցամաքային հարվածները» կարող են լինել «շատ շուտով»։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունների իրական նպատակը իր կառավարության վրա ճնշումն է, հայտնում է Al-Jazeera-ն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան