ԱՄՆ դեսպանը գնահատել է ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հնարավորությունը
ԱՄՆ
Ի տարբերություն իր եվրոպացի դաշնակիցների` ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Վիմթաքերը չի կարծում, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել դաշինքի վրա։ Նա այս մասին հայտարարել է Կատարում տեղի ունեցած ֆորումի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, եթե ընդհանրապես տեղի ունենա։ Կարծում եմ՝ հավանականությունը շատ ցածր է», - կարծիք է հայտնել դիվանագետը։
Միևնույն ժամանակ, դեսպանը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, լուրջ են վերաբերվում կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածով ստանձնած իրենց պարտավորություններին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան