ԱՄՆ-ն տարածքային հարցի նոր լուծում է փնտրում Ուկրաինայի կարգավորման մեջ. Axios
ԱՄՆ
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայում տարածքային հարցի լուծման նոր տարբերակներ խաղաղ բանակցությունների ընթացքում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկու ժամ քննարկել է այս հարցը և անվտանգության երաշխիքները ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, նշվում է հաղորդագրության մեջ։
Պորտալի աղբյուրներից մեկը տարածքների վերաբերյալ քննարկումը որակել է՝ որպես «դժվար»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնբասի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից, մինչդեռ ԱՄՆ-ն փորձում է մշակել այս հարցի լուծման նոր մոտեցում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան