Թրամփը առաջարկել է վերանվանել ամերիկյան ֆուտբոլը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է վերանվանել ամերիկյան ֆուտբոլը Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ, հաղորդում է Championat-ը։
«Մի՞թե ֆուտբոլը չպետք է անվանվի ֆուտբոլ։ Դա ֆուտբոլ է, դրանում կասկած չկա։ Մենք պետք է ամերիկյան ֆուտբոլի համար այլ անուն մտածենք։ Դա անհեթեթություն է, երբ մտածում ես դրա մասին», - ասել է Թրամփը։
2026 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Մրցաշարին կմասնակցեն քառասունութ ազգային հավաքականներ։ Մրցաշարը մեկնարկում է հունիսի 11-ին, իսկ եզրափակիչը նախատեսված է 2027 թվականի հուլիսի 19-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան