Ես սխալվել եմ, որ ԱԺ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «պարոն Կճոյան»-ով եմ դիմել․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Ես սխալվել եմ, որ ԱԺ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «պարոն Կճոյան»-ով եմ դիմել, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դա իմ գիտելիքների հետ է կապված, որևիցե նպատակ դրա մեջ չի եղել»,-ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե Նավասարդ Կճոյանը քպ-ականներին հավատարմության երդո՞ւմ է տվել, Սիմոնյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ սրբազանի երդումը միայն Աստծուն է, մեզ որևիցե մեկը ոչ երդում տվել է, ոչ էլ դրա ցանկությունն ունենք։ Մեր նպատակն այն է, որ եկեղեցին որևիցե ձևով խառնված չլինի պետության գործերի մեջ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան