Ռոնալդուն զանգահարել է Թրամփին
Այլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հեռախոսազրույցի մասին։
Թրամփը սոցցանցերում նշել է, որ Ռոնալդուն զանգահարել է իրեն՝ շնորհակալություն հայտնելու Սպիտակ տանը և Օվալաձև աշխատասենյակում կատարած շրջայցի համար։
«Ի՜նչ անհավանական տղա է նա՝ ոչ միայն որպես մարզիկ, այլև որպես մարդ։ Ավելի լավը չէր կարող լինել»,- գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում մասնակցեց աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանությանը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան