Էդուարդ Սպերցյանը՝ հանդիպման լավագույն խաղացող
Սպորտ
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրի «Կրասնոդար» - ԲԿՄԱ հանդիպման լավագույն խաղացող։
Չեմպիոնները հաղթել են 3:2 հաշվով։ Ամբողջ հանդիպումն անցկացրած Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում սա նրա 13-րդ գոլային փոխանցումն էր։
«Կրասնոդարը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Զենիթը» հետ է 1 միավոր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան