Ավինյանը խստացրել է վարչական շրջանների վերահսկողությունը
Քաղաքական
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցները պետք է հստակ պատկերացնեն քննարկված հարցերը: Եթե խոսել ենք օդի որակի մասին և ասել, որ տերև չպետք է վառել, քաղաքապետարանի ոչ մի աշխատակից չի կարող հետո պարզվի, որ տերև է վառում։
Ավինյանն անդրադարձել է նաև վարչական շրջաններում ընթացող ծրագրերի որակին։
«Եթե ես եկել եմ վարչական շրջան ու ասել, որ խնդիր է եղել, վարչական շրջանի ղեկավարը պետք է ֆիքսի՝ ինչ ծավալի խնդիր է, ինքը ինչ գործողություն պետք է անի, ում պիտի նկատողություն տա, ում պետք է աշխատանքից ազատի։ Վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է դա հասկանալ, ամեն ինչ չէ, որ մատով պետք է ցույց տրվի, որովհետև հետո ես պետք է մտածեմ՝ ինչ անել այդ վարչական շրջանում կադրային առումով, և սա վերաբերում է բոլորին»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան