ԱՄՆ-ում նախազգուշացրել են Ուկրաինային
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի պայմաններին, հակառակ դեպքում Կիևը կարող է ավելի թույլ վիճակում հայտնվել հաջորդ տարի։ Այս մասին նախազգուշացրել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի նախկին աշխատակից Քրիս Չիվվիսը The Guardian-ի համար հոդվածում։
«Եթե ներկայիս բանակցությունների արդյունքում Ուկրաինային առաջարկվի պահպանել ռազմական ներուժը և անվտանգության երաշխիքներ, նույնիսկ թույլ, Ուկրաինան պետք է ընդունի դա։ Սա դառը դեղահաբ է, բայց դա կարող է լինել Ուկրաինայի վերջին հնարավորությունը՝ պատերազմն ավարտելու՝ պահպանելով իր ինքնիշխանությունը», - հայտնել է նախկին հետախույզը։
Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը «արատավոր խթաններ» է ստեղծել Կիևի եվրոպացի դաշնակիցների համար, որոնք մարտերի շարունակությունը համարում են «լավագույն ելքը, բայց ոչ այն պատճառով, որ այն լավագույնն է Ուկրաինայի համար»:
Չիվվիսն ընդգծել է, որ Եվրոպան հակամարտության մեջ Ռուսաստանի թուլացման հաշվին իր անվտանգությունը բարձրացնելու հնարավորություն է տեսնում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան