Սպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 18-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի դեմ կայացած հանդիպման լավագույն խաղացող։
Կրասնոդարում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Սպերցյանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն և աչքի է ընկել գոլային փոխանցմամբ։
Նշենք, որ «Հանդիպման լավագույն խաղացող» մրցանակը շնորհվում է առաջնության յուրաքանչյուր խաղից հետո, իսկ հաղթողներն ընտրվում են լիգայի և «МАТЧ ПРЕМЬЕР» հեռուստաալիքի համատեղ որոշմամբ։
Աղբյուրը՝ Armsport.am:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան