Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումներ են սկսվել
Համաշխարհային Մամուլ
Թաիլանդի և Կամբոջայի սահմանի երկայնքով մարտեր են սկսվել։ Այս մասին գրում է Khaosod պորտալը։
«Բանակը հայտնում է Թաիլանդի և Կամբոջայի սահմանի մի քանի շրջաններում ռազմական բախումների մասին, մեկ զինվորական զոհվել է, ևս չորսը վիրավորվել են», - նշվում Է հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ 2005-2025 թվականներին պետությունների սահմանի վիճելի հատվածներում բախումներ են տեղի ունեցել ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։
Հուլիսի 28-ի լույս 29-ի կեսգիշերին քառօրյա սահմանային պատերազմից հետո դադարեցվել է կրակը: Կողմերին հաջողվել է այդ մասին պայմանավորվել Կուալա Լումպուրի բանակցություններում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Մալայզիայի աջակցությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան