Եվրոպայում բողոքել են Թրամփից
Համաշխարհային Մամուլ
Եվրոպայում դժգոհ են Սպիտակ տան հետ մշտական կապի բացակայությունից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունից: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով անանուն եվրոպացի դիվանագետին։
«Մենք հաճախ անակնկալի ենք գալիս։ Այդպիսին է Թրամփի բնույթը», - ընդգծել է պարբերականի զրուցակիցը։ Դիվանագետը նշել է, որ առավել կարևոր խնդիր է Սպիտակ տան հետ մշտական կապի բացակայությունը:
Նրա խոսքով՝ դրա պատճառով եվրոպական կողմի համար ավելի դժվար է տեղեկատվություն ստանալ ԱՄՆ-ից և ավելի դժվար է համոզվել, որ իր դիրքորոշումը հասցվել է Վաշինգտոնին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան