Գերմանիան հետևում է Ուկրաինայի օրինակին․ Bild
Աշխարհ
Գերմանիայի իշխանությունները պետք է սկսեն քննարկել նախկին ԳԴՀ տարածքում խորհրդային անուններով փողոցների անվանափոխման հնարավորությունը։ Նման առաջարկով հանդես է եկել Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության կողմից բռնաճնշումների զոհերի գործերով Բունդեսթագի լիազոր Էվելին Ցուպկեն Bild-ին տված հարցազրույցում:
Պարբերականի տվյալներով՝ Արևելյան Գերմանիայում կան ավելի քան 10 փողոցներ, որոնք անվանվել են Վլադիմիր Լենինի պատվին։ Կան նաև փողոցներ, որոնք կրում են ԳԴՀ առաջին նախագահ Վիլհելմ Պիկի և Սոցիալիստական Հանրապետության նախարարների խորհրդի առաջին նախագահ Օտտո Գրոտեվոլի անունները։
«Գերմանիայի վերամիավորումից 35 տարի անց ոչ մի փողոց այլևս չպետք է կրի Լենինի, Գրոտևոլի կամ Պիկի անունը։ Փողոցի անունը մեր այսօրվա ժողովրդավարական հասարակության կողմից ճանաչման արտահայտություն է։ Այդ նույն անձինք, ընդհակառակը, մարմնավորում են հազարավոր զոհերի տառապանքները», - ընդգծել է Ցուպկեն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան