Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Քաղաքական
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ միասին ծանոթացել է Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ավինյանը՝ նշելով, որ ճանապարհը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։
Հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին, ինչը զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը։
Նրանք ծանոթացել են նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)