Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվների անհապաղ ապասառեցման մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ Ուկրաինային օգնելու համար Եվրոպայում մինչև 115 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվների սառեցման գործարքը կարող է կնքվել առաջիկա օրերին, հաղորդում է The Times-ը։
Քաղաքական գործիչը դա բացատրել է նրանով, որ ուկրաինական հակամարտության ավարտի բանակցությունները հասել են «կրիտիկական փուլի»։
Սթարմերը երեկ այս հարցը Լոնդոնում քննարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Մեծ Բրիտանիայում սառեցվել են մինչև 10 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ։
Միջոցները կօգտագործվեն կամ Ուկրաինայի շարունակվող ռազմական գործողությունները մինչև երկու տարի ֆինանսավորելու, կամ նրա վերակառուցման համար, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի։


















































Ամենադիտված
Պուտինը նշել է Ռուսաստանի «ամենամոտ ընկերներին»