Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News Ըստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համար Իսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի 

ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Քաղաքական

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատոնը հրապարակել է դեսպան Քվինի ելույթը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառմանը․

«Բարև ձեզ, ուրախ եմ ձեզ տեսնել այսօր։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ հանդես գալ ձեր առաջ և ներկայացնել վերջին տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված պատմական առաջընթացը։

Թույլ տվեք սկսեմ մի կարևոր դիտարկմամբ․ հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խորն ու ամուր են, քան երբևէ։

Սկսեմ 2025թ․ հունվարից, երբ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը մեկնարկեցին ռազմավարական գործընկերություն, որը երկկողմ հարաբերությունների շրջանակի ու հավակնությունների նշանակալի վերընթաց էր նախանշում։

Ամերիկյան դիվանագիտական շրջանակներում ռազմավարական գործընկերության կարգավիճակը վերապահված է այն երկրներին, որոնց հետ ունենք սերտ բարեկամություն և գործընկերություն։ Այս կարգավիճակով սահմանվում են երկկողմ հարաբերությունների շրջանակային տիրույթն ու մեխանիզմները և սա ի ցույց է դնում, որ մենք այդ երկրի հետ աշխատում ենք որպես հավասար՝ խթանելով երկուստեք շահեկան հարաբերություններ։

Ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր։

Նախագահ Թրամփի հեռատես ղեկավարության ներքո մենք մեծ քայլեր ենք կատարել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային խաղաղության և կայունության ասպարեզում, որն ընդամենը մի տարի առաջ կարող էր անհնար թվալ։

Օգոստոսի 8-ի գագաթնաժողովում նախագահ Թրամփը հյուրընկալեց վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, և դա դարձավ մեր հարաբերություններում բեկումնային կետ, որտեղից հետդարձ այլևս չկա։

Համարձակ ու ստեղծարար դիվանագիտության շնորհիվ կողմերի վարչակազմերը հաջողության է հասել այնպիսի մարտահրավերների կարգավորման հարցում, որոնք տասնամյակներ շարունակ կանխել են առաջընթացը։ Այս առաջընթացը շահեկան  կլինի Կենտրոնական Ասիայի երկրներից սկսած մինչև Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Սակայն ոչ մի երկրի համար դա այնքան շահեկան չէ, որքան Հայաստանի համար։

Օգոստոսի 8-ի պատմական գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապես համաձայնեցված տեքստը։ Միացյալ Նահանգները եռանդուն աջակցում է համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը և մենք կշարունակենք աշխատել այս նպատակին հասնելու ուղղությամբ։

Կարևոր է հիշատակել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը, որտեղ որպես վկա իր ստորագրությունը դրեց նաև նախագահ Թրամփը․ այն հաստատում է  միջազգային սահմանների անխախտելիությունը՝       համաձայն Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագրի և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անընդունելիությունը։ Այս հանձնառությունը ոչ միայն թեթևացնում է վախի բեռը ՀՀ քաղաքացիների համար, այլ հավաստիացում է միջազգային ներդրողների համար՝ Հայաստանի կայուն ու ընդլայնվող գործարար միջավայրի վերաբերյալ։

Համատեղ հռչակագրով նաև ձևավորվեց «Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման և խաղաղության» նախագիծը։ «Թրամփի ուղու» ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ և նորից կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ։ «Թրամփի ուղին» ոչ  միայն նպաստում է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը, այլ նաև տալիս է Հայաստանին հնարավորություն ընտրելու գործընկերներ արտահանման, ներմուծման ու համատեղ նախաձեռնությունների համար։ Ընտրության այս ազատությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է բանակցել ամենանպաստավոր պայմաններով կոմերցիոն պայմանավորվածությունները, ինչը շահեկան կլինի Հայաստանի բիզնեսի և սպառողների համար։

Ավելին, օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը Հայաստանի հետ ստորագրեց փոխըմբռնման 3 հուշագիր, որոնցից յուրաքանչյուրը նախանշում էր մեր երկկողմ հարաբերությունների տեսլականը և Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առաջատար։

Փոխըմբռնման հուշագրերը երկու հիմնական ուղղվածություն ունեն՝ բիզնես և անվտանգություն, որոնք շատ առումներով միմյանց փոխլրացնում են։ Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ հուշագրերի իրականացման ուղղությամբ արդեն իսկ առկա է նշանակալի առաջընթաց։

Առաջին փոխըմբռնման հուշագիրը միտված է էներգետիկ անվտանգության շուրջ համապարփակ երկկողմ գործընկերությանը։

Այն նպատակ ունի մեծացնել Հայաստանի էներգետիկ դիմակայունությունը՝ արդիականացնելով ու ընդլայնելով արտադրությունը։

Հայաստանի էներգետիկ անվտանգության առանցքային գործոններից են քաղաքացիական միջուկային էներգետիկայի մասով կարողությունները։ Այս նպատակով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բանակցություններ են վարում այսպես կոչված «123 համաձայնագրի» շուրջ, որը Միացյալ Նահանգներին թույլ կտա Հայաստան արտահանել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։

Այս համաձայնագիրը կնպաստի համագործակցությանը, քանի որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի միջուկային ռեակտորից ժամանակակից, ճկուն համակարգերի անցում կատարելու հեռանկարը։

Միացյալ Նահանգները, լինելով միջուկային էներգիայի ժամանակից արդյունաբերության ոլորտի առաջատար, Հայաստանին առաջարկում է միջուկային էներգիայի ապահով և անվտանգ շահագործման ապահովման և էներգետիկ անկախության բազմաթիվ հնարավորություններ ապագայի համար։

Էներգետիկ անվտանգության շուրջ մեր գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, ցանցի արդիականացմանը և բիզնեսի ու համայնքների համար հուսալի էներգիայի մատակարարումներին։

Երկրորդ փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է կիսահաղորդիչների մատակարարման շղթային և արհեստական բանականության զարգացմանը։

Այս ջանքերը կօգնեն ստեղծել բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր և թափ կհաղորդեն Հայաստանի աշխույժ նորարարական էկոհամակարգին։ Դրանց շնորհիվ Հայաստանը կհաստատվի որպես տարածաշրջանային առաջատար առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում։

Ապահովելով մատակարարման շղթաները՝ մենք գլոբալ խափանումներից կապահովագրենք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը և կապահովենք նրա աճն ու հուսալիությունը։

Այս հուշագրի ներքո գրանցված ուշագրավ զարգացումներից մեկը ԱՄՆ առևտրի դեպարտամենտի վերջերս արած հայտարարությունն էր արհեստական բանականության ոլորտի Firebird ամերիկյան ընկերությանն անհրաժեշտ ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տալու մասին։  Firebird-ը հայտարարել է Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարելու մասին, որի շրջանակում գործակցելու է ամերիկյան  Dell և NVIDIA ընկերությունների հետ։

Այս նախագծով Հայաստանը կդառնա առաջադեմ հաշվարկային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար և կաջակցի փոքր տեխնոլոգիաների ինտեգրմանը  արտադրության մեջ, լոգիստիկ և հանրային ծառայությունների ոլորտում՝ դառնալով թվային նորարարությունների տարածաշրջանային կենտրոն։

Փոխըմբռնման 3-րդ հուշագիրն առնչվում է Հայաստանի սահմանների անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը ՝ աջակցելով Հայաստանի  «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Իրականացման ուղղությամբ առաջին քայլը եղել է ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության փորձագետների վերջերս կատարած այցը, որի ընթացքում կատարվել է Հայաստանի մաքսային և սահմանային հսկողության նախնական գնահատում, որը կհուշի հետագա համագործակցության ընթացքը։

Բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի արդիականացումն ու ժամանակակից ենթակառուցվածքներն ուղղակիորեն նշանակում է ավելի քիչ ծախսեր և ձգձգումների նվազեցում։

Մենք նաև հանձնառու ենք աշխատել միասին՝ ամրապնդելու Հայաստանի կիբերանվտանգությունն ու կիբերպաշտպանությունը, և արդեն իսկ այստեղ ընդունել ենք մի քանի փորձագիտական խմբերի՝ լավագույն փորձը և կարողությունները ներկայացնելու համար։

Տրանսպորտային ենթակառուցվածքների շուրջ մեր աշխատանքը սկսվում է «Թրամփի ուղու» շրջանակում, սակայն այն սոսկ դրանով չի սահմանափակվում։  Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը Արևելք-Արևմուտք կոմերցիոն օղակներում։

Իրականացման ուղղությամբ մեկ այլ ձեռքբերում էր վերջերս արված հայտարարությունը Միացյալ Նահանգների կողմից 145 միլիոն ԱՄՆ դոլար նոր ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այս միջոցների գերակշիռ մասը կուղղվի «Թրամփի ուղու» աշխատանքներին և սահմանների անվտանգության և կառավարման բարելավմանը։

Այժմ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ ձևավորելու «Թրամփի ուղու» և հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցներ։

Առաջինը՝ ձևավորվում են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի ու «Թրամփի ուղու» իրականացումը։ Աշխատանքային խմբերն արդեն ստեղծվել են, և մինչև տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։

Երկրորդը՝ «Թրամփի ուղու» պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույցի ձևավորումն է։ Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ և սպասում ենք առաջընթացի մասին լուրերի։

Գործարար համայնքին ուզում եմ ասել, որ  մեր ջանքերն ու դրանց շրջանակը չի սահմանափակվում սոսկ վերջին համաձայնությունների շրջանակում ձևավորված հնարավորություններով։

Ուզում եմ ՀԱԱՊ-ի անդամներին հորդորել, որ ուշադրության կենտրոնում պահեք ու դիտարկեք մեր նոր գործընկերության շրջանակում ձևավորված հնարավորությունները, և կիսվեք մեզ հետ նոր գաղափարներով։

Որպես գործարար համայնքի անդամ դուք կարևորագույն դերակատարում ունեք մեր ընդհանուր տեսլականի իրագործման և Հայաստանի՝ որպես Արևելք-Արևմուտք կոմերցիոն կենտրոնի կայացման հարցում։

ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ձեզ հետ աշխատել՝ լիարժեք իրացնելու այն ներուժը, որ ի հայտ է եկել 2025 շրջադարձային առաջընթացի տարում։

Նախորդ տարում բացված հնարավորությունները օգտագործելու պահն հենց հիմա է։ Ես սիրով կաշխատեմ ձեզնից յուրաքանչյուրի հետ, որպեսզի 2026-ը լինի նույնիսկ ավելի ազդեցիկ։

Շնորհակալություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասին
Ամենադիտված