Փաշինյանը կիրակի հերթական բեմականացված պատարագը կազմակերպելու է Թալինի եկեղեցում. համայնքապետարանի աշխատակիցներին հրահանգ է իջեցվել
Քաղաքական
Euromedia24-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի իր հերթական բեմականացված պատարագը կազմակերպելու է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
ՔՊ ողջ կազմը, Փաշինյանի գլխավորությամբ, լինելու է Թալինում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թալինի համայնքապետարանի աշխատակիցներին, դպրոցների ու մանկապարտեզների անձնակազմին արդեն հրահանգ է իջեցվել՝ անպայման մասնակցել Փաշինյանի համար մատուցվող պատարագին՝ «մասովկան» ապահովելու համար:
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան (կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեին։ Տեղում էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)