Թրամփը Նոբելյան մրցանակ է պահանջել յուրաքանչյուր դադարեցված պատերազմի համար
ԱՄՆ
Նոբելյան խաղաղության մրցանակի կոմիտեն պետք է խաղաղության մրցանակ շնորհի յուրաքանչյուր լուծված հակամարտության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սա հայտարարել է Սպիտակ տանը նավթային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Այսինքն՝ պետք է Նոբելյան մրցանակ շնորհվի յուրաքանչյուր դադարեցված պատերազմի համար», - ասել է նա։
Հունվարի 7-ին Թրամփը պնդել է, որ Նորվեգիայի կողմից իրեն Նոբելյան խաղաղության մրցանակ չշնորհելը «հիմարություն» է, քանի որ նա «միայնակ վերջ է դրել ութ պատերազմի» և «փրկել միլիոնավոր կյանքեր»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)