Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ռազմական գործողությունների «երկրորդ ալիքի» ծրագրերի մասին
ԱՄՆ
Միացյալ Նահանգները պլանավորել է Վենեսուելայում ռազմական գործողությունների երկրորդ ալիք, բայց դրա անհրաժեշտությունը չի լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նավթային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք այնքան լավ ենք շփվում այն մարդկանց հետ, ովքեր ներկայացնում են Վենեսուելան, որ չեմ կարծում, որ երկրորդ ալիքի անհրաժեշտություն կլինի։ Մենք պլանավորել ենք երկրորդ ալիք, բայց առաջին ալիքը այնքան հզոր, հաջողակ և արդյունավետ էր», - ասել է նա։
Ըստ նրա՝ Վենեսուելայի ղեկավարությունը գործել է «ճիշտ և իմաստուն», քանի որ չի ցանկացել «երկրորդ ալիք»։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի մոտակայքում կենտրոնացրել է «աշխարհի ամենահզոր նավերի հսկայական քանակ» և հույս է հայտնել, որ ամերիկյան զինվորականները ստիպված չեն լինի դրանք օգտագործել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)