489 քահանաներից ընդամենը 16-ն են միացել Փաշինյանի «Եկեղեցու բարենորոգման» գործընթացին
Ժողովուրդ ջան, Հայաստանում և Սփյուռքում կա 489 քահանա՝ Հայաստանում՝ 250, իսկ Սփյուռքում` 239: Այս մասին գրել է լրագրող Գոհար Սավզյանը:
«Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ ու 10 եպիսկոպոսների տիրադավ արշավին միացել են 16-ը: Հարյուրավոր քահանաներ դեռ երեկ գիշերվանից իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնում Հայ առաքելական սուրբ եկեղեցուն ու նրա գահակալին՝ Գարեգին 2-րդ Վեհափառ Հայրապետին»,- գրել է նա:
Լրագրող Ռուզաննա Մինասյանն էլ նշել է. «ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում խոշտանգման համար. խոշտանգում է հանդիսանում պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը:
Այն, ինչ արվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ԽՈՇՏԱՆԳՈՒՄ Է:
Այն, ինչ արվում է ՏԱՐԵՑ քաղաքացու դեմ, այս դեպքում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ԽՈՇՏԱՆԳՈՒՄ Է»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)