Զապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքում Ուկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործում Ղրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինը Հայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին 

Ավելի քան 100 հոգեւորական իր անվերապահ հավատարմությունն է հայտնել Գարեգին Երկրորդին

Արդեն ավելի քան 100 հոգեւորական է իր անվերապահ աջակցությունը հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

Տարբեր թեմերի քահանաներ գրառումներ են կատարում՝ իրենց անվերապահ հավատարմությունը հայտնելով Հայրապետին։ Նրանցից մի քանիսի գրառումները ներկայացնում ենք ստորեւ.

«Աստվածաշունչը չարին բնորոշում է որպես խաբեբա, զրպարտող և պառակտիչ: Այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայոց Եկեղեցու շուրջ իշխանությունների կողմից իբրև «եկեղեցական բարեկարգություն» արշավով, կրում է հենց այս նույն «ձեռագիրը»:

Կարևոր է հիշել մի պարզ ճշմարտություն. հնարավոր չէ իրականացնել «բարենորոգում» չարի ոճով ու գործելակերպով:

  • Երբ օգտագործվում է զրպարտությունը՝ սիրո փոխարեն,
  • Երբ սերմանվում է պառակտում՝ միաբանության փոխարեն,
  • Երբ գործում է հարկադրանքը՝ ազատության փոխարեն,

սա ոչ թե բարեփոխում է, այլ նույն չարի հերթական դրսևորումը: Չարը չի կարող բարիք ստեղծել, նրա նպատակը միշտ կործանումն է ու հոգևոր արժեքների նսեմացումը: Մնա՛նք արթուն և զգոն՝ տարբերելու լույսը խավարից».Հայր Վաչե Մկրտչյան

«Բոլոր բարիքների պարգևող Աստված, վերադարձրու մեր ժողովրդի երբեմնի խաղաղությունը և վերականգնիր հոգևոր սպասավորներիս եղբայրասիրությունն ու միաբանությունը». Տեր Կարապետ քահանա Ստեփանյան

«Հոգեւորականի համար հավատարմությունը բարձրագույն արժեք է։ Դա ոչ միայն լոկ խոստում է Աստծուն, այլև ուղեցույց՝ յուրաքանչյուր օրը սկսելու եւ ավարտելու համար։ Հավատարիմ լինել նշանակում է ծառայել անկեղծ, պահպանել ճշմարտությունը և լինել օրինակ մարդկանց համար։ Սրան հակառակ՝ անհավատարմությունը խաթարում է ներքին խաղաղությունը և վստահությունը։ Հավատարմությունը չի գովազդվում, այն երևում է գործերում, աղոթքներում և խոսքի մաքրության մեջ։

Հավատարիմ հոգեւորականը կանգնած է դժվարությունների ու հուսահատության առաջ, բայց չի հրաժարվում իր կոչումից։ Հավատարմության լույսը, որ ճառագում է իրենից, սփռվում է համայնքի վրա՝ մարդկանց ցույց տալով հավատքի ուղին։ Հավատարիմ հոգեւորականի կյանքը սովորեցնում է սիրել, համբերել և ծառայել առանց պայմանների։ Հավատարմությունը պահում է հոգին և կերտում մարդուն իր հոգևորի ձգտումների ճանապարհին։ Այդպիսին է հոգեւորականի հավատարիմ ուղին՝ պարզ, ամուր և անփոփոխ։

Մնում եմ հավատարիմ Իջման Սուրբ Սեղանի առջեւ ստանձնած իմ ուխտին՝ որդիական ջերմ սիրով եւ խոնարհությամբ։ Աստված օգնական, Վեհափառ Տեր». Վիրապ աբեղա Սարգսյան

«Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի։

Ապաշխարեցե'ք և ետ դարձե'ք ձեր խոտոր ճանապարհից, վաղը ուշ է լինելու։

Եկեղեցին անպարտելի է». Տեր Մաղաքիա քահանա Օհանյան

«Սա հերթական փորձն է մեզ կտրելու մեր արմատներից, պատմությունից և ինքնությունից։ Ինչպես մեզ զրկեցին Արցախից, հաղթանակների բերկրանքից, այդպես էլ ուզում են զրկել քրիստոնեա լինելու բերկրանքից։

Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․․․». Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

Հոգեւորականների գրառումներին կարող եք ծանոթանալ «Հայ եկեղեցու նորություններ» ֆեյսբուքյան էջում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի
Ամենադիտված