Փաշինյանը «որոշմամբ» Գևորգ Սարոյանը շարունակում է մնալ «Մասյացոտնի թեմի առաջնորդ»
Նիկոլ Փաշինյանը «որոշել է», որ Գևորգ Սարոյանը շարունակում է մնալ «Մասյացոտնի թեմի առաջնորդ»: Պետությունը Եկեղեցուց անջատ լինելու սահմանադրական նորմի «պաշտպան» վարչապետը գրել է, որ քանի որ Վեհափառը (օգտագործել է նրա ավազանի անունը) Կաթողիկոս չէ, ուստի Սարոյանը մնալու է թեմի առաջնորդ:
«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն եւ առոչինչ են,- այս մասին գրել է Փաշինյանը։
«Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,– գրել է նա։
Հիշեցնենք՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ