«Օրեշնիկ»-ը պառակտում է ՆԱՏՕ-ն․ BZ
Աշխարհ
Ռուսաստանի Զինված ուժերի կողմից «Օրեշնիկ» հրթիռային համալիրի տեղակայումն ուժեղացնում է ՆԱՏՕ-ի պառակտումը: Այս մասին հայտարարել է ավստրիացի գնդապետ Մարկուս Ռայսները Berliner Zeitung-ի հետ զրույցում:
Փորձագետի խոսքով՝ «Օրեշնիկ»-ի տեղակայման պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է մտածել իր երկրի անվտանգության մասին և ավելի ու ավելի ակտիվորեն պահանջել Դանիայից Գրենլանդիան: «Դա էլ ավելի է խորացնում ՆԱՏՕ-ի պառակտումը», - ասել է Ռայսները:
Նա նշել է, որ Եվրոպան «Օրեշնիկ»-ի հայտնվելու ֆոնին ստիպված կլինի վերանայել իր հակահրթիռային պաշտպանության և վաղ նախազգուշացման համակարգերի աշխատանքը: Վերջինս կոչ է արել եվրոպական երկրներին սկսել լրջորեն և իրատեսորեն գնահատել իրավիճակը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)